ՀԱՅԵՐԸ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը հայտնում է, որ խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի եւ քսաներորդ դարի նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թվականների հոբելյանների պատվավոր օրացույցում: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունն էլ երեկ տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ 2008 թ. ընթացքում նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո պաշտոնական միջոցառումների անցկացում: