ՄԵՐՈՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 15-24-ը կայացած քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը հանդես է եկել աննախադեպ հաջողությամբ՝ վաստակելով երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ, տեղեկանում ենք ԿԳ նախարարության պաշտոնական կայքից:

Ավագ դպրոցի աշակերտներից բաղկացած թիմը ղեկավարել են Երեւանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը եւ նույն բուհի ասպիրանտ Արտակ Թովմասյանը: Արծաթե մեդալի են արժանացել ՀՀ ԿԳՆ թիվ 1 ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Բարդաղչյանը եւ Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Դշխունյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Երեւանի «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արշավիր Ղահրամանյանը: