ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ

Վաղվանից Գյումրու ՚Շիրակՙ օդանավակայանից չվերթները կդադարեցվեն: Սեյրան Չուխաջյանի փոխանցմամբ` օդանավակայանում լայնածավալ շինարարություն կիրականացվի: ՚Զվարթնոցՙ օդակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը ֆինանսական ներդրումներ է կատարել ՚Շիրակՙ օդանավակայանի թռիչքուղու կապիտալ վերանորոգման, լուսաազդանշանային նոր համակարգի տեղադրման,ավիացիոն անվտանգության տեխնիկասարքավորումների ձեռքբերման համար: Ըստ նախատեսվածի, շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը՝ մինչեւ հոկտեմբերի 20-ը: Ըստ այդմ էլ ընդամենը մի քանի ամսից Շիրակ օդանավակայանը կդառնա առաջին կարգի: Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի կառավարությանն էր դիմել Գյումրիի օդանավակայանի կառավարումը ստանձնելու առաջարկով: Եթե այն ընդունվի, ապա ներառվելու է այն ժամկետի մեջ, որը տրվել է ՚Զվարթնոցիՙ կառավարման համար :

Գյումրի, ՚Ցայգՙ հ/ը

[14:51] 19 Հունիսի, 2007
[ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50450 ]