Եվ վերջապէս, երբ չարն իբրեւ բարի
Ուսուցանել խեղճ, տգէտ ամբոխին
Դու նպատակ ես արել քո կեանքին,
Թեկուզ դու ո՛րքան գրես, քարոզես
Եւ քեզ ազգասէր ձեւացնել ուզես,
Հաւատա՛, որ դու ո՛չ թէ ազգասեր՝
Այլ արծաթասէր
Մատնիչ Վասակ ես՝
Հայ անուանն անգամ դու արժանի չես։
Miesięczne archiwum: Lipiec 2018
ԵՍ ԿՑԱՆԿԱՅԻ
Ես կցանկայի, որ ամեն Հայեր
Լինէին հարուստ կալուածների տէր,
Եւ բազմաւորւած որդւով, զավակով
Ապրէին ուրախ երջանիկ կեանքով։
Լեհաստանի Հայերը
Հետաքրքիր է, որ ճակատագիրը երբեք մեզ՝ հայերիս երես չի տվել, երբեք չենք ապրել անհոգ ու հանգիստ, առանց կորուստների ու ցավերի։ Հաճախ կամ գրեթե միշտ, զգացել ենք օտար տիրակալների և անկոչ բարբարոսների թուր ու թվանքի սրությունը: Տուժել ու կորցրել ենք, թալանվել ու կործանվել, բայց այնուամենայնիվ, այնքան ուժ ու կորով ենք գտել ինքներս մեր մեջ, որ փյունիկի պես վերստին վեր ենք հառնել մոխիրներից: Շատ ենք սխալվել ու երբեք չենք խրատվել, դասեր չենք քաղել ո՛չ մեր դառը պատմության էջերից, ո՛չ էլ սխալների հետևանքներից: Մեր ազգի անցած ուղին այնքան երկար է ու հին, որ շատ ազգեր դրա կեսն անգամ ապրած ու անցած չկան: Տրամաբանության բոլոր օրենքներով այսօր մենք սխալվելու իրավունք չունենք, եթե, իհարկե, անցյալի դասերը սերտած լինեինք: Բայց արի ու տես, որ պատմությունը սիրում է կրկնվել, իսկ մենք էլ «սիրում» ենք տառապել, բայց կրկնել մեր սխալները:
Այսօր էլ է կրկնվում պատմությունը, իսկ մենք «հաճույքով» կրկնում ենք նույն սխալները: Իսկ սա արդեն ազգային բնավորության հարց է:
Ձեզ եմ համառոտ ներկայացնում հայ ժողովրդի կյանքից մի փոքրիկ հատված, որը և դարձավ մեր պատմության այն հերթական ու բնորոշ սխալներից մեկը, որն իր ճակատագրական հետևանքներով առկա է մինչև այսօր: Այդ պատմությունից կիմանանք, թե ինչպես հայերը հաստատվեցին Լեհաստանում և ինչպես կազմավորվեց հայկական համայնքը: