Duszpasterstwo Świętego Apostolskiego Kościoła Ormiańskiego w RP

Duszpasterstwo Świętego Apostolskiego Kościoła Ormiańskiego w RP

Duszpasterstwo (PDF – wersja Ormiańska)

Informacja (.pdf)  Տեղեկություն (.pdf)

Ս․ Էջմիածին

ԱՌ Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

2014 թվականի հուլիսի 3-ին, Վարշավայի քաղաքապետարանում ստորագրված պայմանագրի հիման վրա, վարձակալության իրավունքով, երեք տարի ժամկետով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվության նստավայրի համար տարածք է տրամադրվել, որն ամբողջությամբ վերանորոգվելուց ու կահավորվելուց հետո հանդիսապես բացվել է 2015 թվականի ապրիլի 15-ին:
Նստավայրը ծառայում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվության Առաջնորդարան՝ Լեհաստանում բնակվող հայորդիների հոգևոր կարիքները հոգալու և հայ ազգային-եկեղեցական կյանքն առավել կազմակերպված դարձնելու համար:
Ի մասնավորի, Առաջնորդարանում՝
ա.) ամեն առավոտյան և երեկոյան կատարվում են ժամերգություններ՝ աղոթքի ժամեր, և տարվա ընթացքում լինելու են եկեղեցական տարբեր արարողություններ,
բ.) բացվել են գրաբար և աշխարհաբար հայերենի շաբաթական դասընթացներ,
գ.) հայ մարդուն Աստվածաշնչին և Հայոց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև՝ հայ ազգային ու հոգևոր երգերին ծանոթացնելու համար շաբաթվա մեջ մեկ անգամ կազմակերպվում են Աստվածաշնչի սերտողության, հայագիտական և ազգային ու հոգևոր երգերի դասընթացներ,
դ.) հաճախակի տեղի են ունենալու հայ ազգային-եկեղեցական զանազան միջոցառումներ, մշակութային երեկոներ, հավաքներ, հանդիպումներ, խմբակային և անհատական զրույցներ:
Միով բանիվ, Առաջնորդարանն սկիզբն ու հիմքն է՝ մոտ ապագայում Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու համար:
Առաջնորդարանը, սակայն, պահելու և պահպանելու համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվությունը յուրաքանչյուրի նյութական օգնության կարիքն ունի:
Արդ, ստորև ներկայացված է Լեհաստանում Հայ Եկեղեցու բանկային հաշվեհամարը, որպեսզի հավատացյալ մարդկանց և իրենց մտերիմների պարբերաբար նվիրատվությունների և դրամական փոխանցումների շնորհիվ հնարավոր լինի հոգալ Լեհահայոց Հոգևոր Հովվության Առաջնորդարանի նյութական ծախսերը:

Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բանկային հաշվեհամարն է`
Ormiański Kościół Apostolski Katolikosatu Eczmiadzyńskiego w Rzeczypospolitej Polskiej
NR: 27 1910 1048 2209 0925 6643 0001