ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվության Առաջնորդարան  (.pdf)

Էջմիածնի Մայր Տաճար

2014 թվականի հուլիսի 3-ին, Վարշավայի քաղաքապետարանում ստորագրված պայմանագրի հիման վրա, վարձակալության իրավունքով, երեք տարի ժամկետով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվության նստավայրի համար տարածք է տրամադրվել, որն ամբողջությամբ վերանորոգվելուց ու կահավորվելուց հետո հանդիսապես բացվել է տարվույս ապրիլի 15-ին:
Նստավայրը ծառայում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվության Առաջնորդարան՝ Լեհաստանում բնակվող հայորդիների հոգևոր կարիքները հոգալու և հայ ազգային-եկեղեցական կյանքն առավել կազմակերպված դարձնելու համար:
Ի մասնավորի, Առաջնորդարանում՝
ա.) ամեն առավոտյան և երեկոյան կատարվում են ժամերգություններ, և տարվա ընթացքում լինելու են եկեղեցական տարբեր արարողություններ,
բ.) ուսուցանվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Պատարագի երգեցողություն,
գ.) բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գրաբար և աշխարհաբար հայերենով, բացվել են շաբաթական դասընթացներ,
դ.) հայ մարդուն Աստվածաշնչին և Հայոց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև՝ հայ ազգային երգ ու պարին ծանոթացնելու համար շաբաթվա մեջ մեկ անգամ կազմակերպվում են Աստվածաշնչի սերտողության, հայագիտական, ազգային երգ ու պարի դասընթացներ,
ե.) հաճախակի տեղի են ունենալու հայ ազգային-եկեղեցական զանազան միջոցառումներ, մշակութային երեկոներ, հավաքներ, հանդիպումներ, խմբակային և անհատական զրույցներ:
Միով բանիվ, Առաջնորդարանն սկիզբն ու հիմքն է՝ մոտ ապագայում Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու համար:
Առաջնորդարանը, սակայն, պահելու և պահպանելու համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհաստանի Հայոց Հոգևոր Հովվությունը յուրաքանչյուրի նյութական օգնության կարիքն ունի:
Արդ, ստորև ներկայացված է Լեհաստանում Հայ Եկեղեցու բանկային հաշվեհամարը, որպեսզի լեհաստանաբնակ հայորդիների և իրենց մտերիմների պարբերաբար ներդրած յուրաքանչյուր լումայի՝ մեծ ու փոքր նվիրատվությունների շնորհիվ հնարավոր լինի հոգալ Լեհահայոց Հոգևոր Հովվության Առաջնորդարանի նյութական ծախսերը:

Լեհաստանից փոխանցումների համար՝

Ստացողի անունը՝        Ormiański Kościół Apostolski Katolikosatu Eczmiadzyńskiego w RP
Բանկի անունը՝        Deutsche Bank Polska
Հաշվեհամարը (PLN)`    27 1910 1048 2209 0925 6643 0001
Փոխանցման անվանումը՝    Darowizna