marsz milczenia – լռության երթ

Այսու տեղեկացնում ենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին, ժամը 14:30-ին, Վարշավայում տեղի է ունենալու լռության երթ՝ ցուցապաստառներով և Հայաստանի ու բոլոր այն երկրների դրոշներով, որոնք ընդունել ու դատապարտել են 20-րդ դարասկզբին տեղի ունեցած առաջին՝ Հայոց ցեղասպանությունը: Երթն սկսվելու է Վարշավայի Matki Bożej Anielskiej եկեղեցու մոտից (հասցե՝ ul. Zygmunta Modzelewskiego 98a) և շարժվելու է Լեհաստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն (հասցե՝ ul. Antoniego Malczewskiego 32), որի առջև հնչելու են ելույթներ:

Նույն օրը՝ ժամը 17:30-ին, Վարշավայի Սադիբայի այգում՝ հայկական պուրակում տեղադրված Խաչքարի առջև, լռության րոպեից հետո լինելու է աղոթք, որից հետո տարբեր պաշտոնյաների կողմից հնչելու են ելույթներ, իսկ վերջում, կատարվելու են մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:

Դարձյալ նույն օրը՝ ժամը 19:30-ին, Վարշավայում տեղի է ունենալու երկրորդ լռության երթը՝ մոմերով, դրոշներով ու ցուցապաստառներով: Երթն սկսվելու է Նիկոլայ Կոպեռնիկոսի արձանի մոտից (հասցե՝ Krakowskie Przedmieście) և ավարտվելու է սուրբ Աննա եկեղեցու մոտ (հասցե՝ Krakowskie Przedmieście 68):

Ks. Dadżad Tsaturyan